Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Նոր վարչապետի ընտրությանն ընդառաջ․ ինչ է սպասվում Սահմանադրությամբ

Նոր վարչապետի ընտրությանն ընդառաջ․ ինչ է սպասվում Սահմանադրությամբ
24.04.2018 | 01:09

Վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Սահմանադրությամբ սահմանված կարգով կառավարության բոլոր անդամները դառնում են ժամանակավոր պաշտոնակատար։ Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: ԱԺ-ն վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից 7 օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ԱԺ-ն արձակվում է իրավունքի ուժով: Վարչապետի ընտրությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ: Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում ԱԺ-ի ընտրած թեկնածուին:


Դրանից հետո կառավարության կազմավորումից հետո՝ 20- օրյա ժամկետում, վարչապետն ԱԺ է ներկայացնում կառավարության ծրագիրը: ԱԺ-ն կառավարության ծրագրին հավանություն է տալիս 7- օրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե ԱԺ-ն հավանություն չի տալիս կառավարության ծրագրին և Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան չի ընտրում նոր վարչապետ, ԱԺ-ն արձակվում է իրավունքի ուժով: Եթե ԱԺ-ն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս կառավարության ծրագրին, ԱԺ-ն արձակվում է իրավունքի ուժով:

Դիտվել է՝ 2438

Մեկնաբանություններ